«ԹՔՈՑՆ ԻՄ ՀՐՈՎԱՐՏԱԿՆ Է: ԹՔՈՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՇԱԿԻՆ» ԱԿՑԻԱ
Հենրի Էլիբեկյան
Էպատաժի արդյունքը որպես այն տանջանքների և տառապանքների նշան, որ նկարչի դեմքին են դրոշմվում ստեղծագործելու ընթացքում£
Էպատաժի նշանները որպես տարբեր թաքնված, էզոթերիկ ազդակների բախման հետևանք£
Ծաղրածուի դիմակը տանջանքների, Տեր Աստծո, մարդկանց և խղճի առջև զղջման դաշտն է£ Ակցիան ենթադրում էր սեփական նախադրյալների իմաստավորում և հիմնավորում, և նրան վերապահված էր հոգեվերլուծական փորձի դեր£ Սակայն, քանի որ այն նմանատիպ առաջին փորձն էր, չի հրապարակվել£
Ակցիայի արդյունքները, որոնք վավերագրվել են տեսաժապավենով և լուսանկարներով, ամբողջապես հաստատեցին իմ ենթադրությունները£
Ձեզ հնարավորություն է տրվում ծանոթանալու հոգեվերլուծության իմ համեստ փորձին, խորամուխ լինելու ստեղծագործության գաղտնարանների եւ բարդ լաբիրինթոսի մեջ£
Չնայած պերֆորմանսը, ականատեսների վկայությամբ, ինքնին ստացվեց տպավորիչ և էպատաժային, դրանով չի սահմանափակվում նրա նշանակությունը£ Իմ կարծիքով` պերֆորմանսի մեջ առավել արժեքավոր էին դրա հոգեվերլուծական արդյունքները£
Սովորաբար նկարիչներն իրենց աշխատանքում հենվում են բոլորիս ծանոթ գործիքակազմին£ Իմ հորինած գործիքները` մորուքը, մազերը, օրալ գոտին, ճշգրտորեն համապատասխանում էին առաջադրված խնդրի իրականացմանը£
«Նախ եւ առաջ «ես»-ը մարմնական է, այն ոչ միայն մակերեսային արարած է, այլ նույնիսկ հանդիսանում է որոշակի մակերեսների արտացոլումը£ Եթե փնտրենք անատոմիական աղերսներ, դրանք նախ և առաջ կարելի է նմանեցնել անատոմների «ուղեղային մարդուկին», որը գտնվում է ուղեղի կեղևում կարծես գլխիվայր, կրունկները վեր` նայում է հետ և, ինչպես հայտնի է, ձախ կողմից կառավարում է խոսքային գոտին » (Զ. Ֆրոյդ, «Ես և Այն»)£
Մեջբերվածից պարզ է դառնում, որ «ես»-ը ամբողջական հոգեբանական կառուցվածքի բաղադրիչներից է£ Հաճախ եմ օգտագործելու «ես» բառը` կիրառելով այն ինքս ինձ նշանակելու համար, որպես մի բառ, որի ներքո ենթադրվում է գործողություն, այսինքն` որպես աշխատանք պատկերի վրա և «Ֆրոյդի տերմին»£
Ես մշտապես գտնվում էի ինքս ինձնից դուրս` պրոյեկտելով ինքս ինձ և անհետանալով տրանսցենդենտ ոլորտ£
«Այստեղ և այժմ» ես հանդիպում եմ արքետիպային կաղապարների` շնորհիվ գործընթացի ինքնուրույնության, ունիվերսալության և անգիտակցության, որի արմատները գալիս են անհիշելի ժամանակներից£
Դրանում արտացոլվում է հոգու` գիտակցությունն անգիտակցականի հետ ներդաշնակեցնելու ձգտումը, դրանում է ինքնահաստատման ինքնաբուխ տենչը£ Այստեղ տեղի է ունենում երկխոսություն գիտակցական բանականության և անգիտակցականի ազդանշաններին կտրուկ հակազդող նրա անգիտակցական ընդդիմախոսի միջև, որի արդյունքում հառնում են խորհրդանիշեր, այսինքն` արքետիպեր:
Տեղի է ունենում պայքար ցանկության, գիտակցության եւ անգիտակցության քաոսի միջև, որն էլ ստեղծագործական ակտի էությունն է£ Հաղթում է անգիտակցականը` նկարչի հոգին£
Ստեղծագործելու ընթացքում այն ծրագրվում է Աստծո կողմից, որ կարելի է անվանել նաև «տիեզերական ուժեր», «տիեզերական ոգի»£ Այստեղ է թաքնված ստեղծագործելու երևույթի ամբողջ գաղտնիքը, քանզի բանականությունն ու մարմինը մեկ չբացահայտված անվերջ սուբստանցի երկու դրսևորումն են£
Ակցիայի ընթացքում տեղի ունեցան իսկական մետաֆիզիկական անկեղծության զեղումներ£ Մորուքի, գլխի և մազերի թողած հետքերով կտավների վրա հայտնվեցին ճանաչելիության նշաններ` «գեշտալտներ», որոնք արտացոլում էին մարդկային հոգեվիճակի խորությունները£
Մեկ անգամ էլ եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել «ինտուիցիա» ֆենոմենի վրա, որի շնորհիվ ակցիայի տեսական դրույթներն արդեն կարճ շարադրված էին մինչև այդ փորձը£
Տեսաշարի հիմք հանդիսացող ինտուիցիան ծառայում է որպես աշխարհընկալման ինքնուրույն միջոց, քանի որ արտացոլում է մարդկային ոգու իրական հատկանիշներ£ Եթե նայենք պատմության խորքը, ապա կտեսնենք, որ հին գնոզիսն ընդհանրապես հիմնվում էր ոչ այնքան վերլուծական մտածողության փորձարարական պրակտիկայի, որքան իրականության ինտուիտիվ, համապարփակ և հայեցողական ընկալմանը հասնելու վրա£
Ինձ համար կարևոր է ոչ միայն առձեռն, այլ նաև հնարավոր փորձը, որը ցույց տվեց, որ ինտուիցիայի միջոցով կարելի է մուտք գործել իրականության մեջ, քանի որ մուտքի մեխանիզմն անհասանելի ուժ է£ Հնարավոր է այն իրականության, ճշմարտության որոնումը, որը դուրս է ինտելեկտուալ ոլորտներից, և այդ հարթություններն անմատչելի են ճանաչողության համար£ Քանի դեռ գոյություն ունի մարդը, նա հետապնդում է միայն տրանսցենդենտ նպատակներ` որպես ինքնաճանաչման փորձ£
18 լուսանկարներից, որոնք «բխում են» մեկը մյուսից, տարանջատել եմ 3 խորհրդանիշ, որ ունեն տարբերություններ և ընդհանրություններ` «Հոգու ճիչ», «Փախուստ ազատությունից», «Աստծո որոնում»£
Առաջին խորհրդանիշը` «Հոգու ճիչ»£ Հենց առաջին ճիչով է աշխարհ գալիս մարդը£ Այն արտացոլում է մարդու հետագա գոյությունը£
Անգիտակցական, նախածննդյան ճիչը փոխակերպվում է կամ «ճակատագրի», կամ դրանից ելքի որոնումների£ Նախածննդյան անգիտակցականը նմանվում է «հավաքական անգիտակցականի», ուր օբյեկտիվ իրականութան տարրերը համակցվում են արքետիպայինին և դիցաբանականին£
Խորհրդանիշների սադո-մազոխիստական կողմերը, որոնց արմատները նախածննդյան ոլորտում են, արտացոլվում են ագրեսիայի, որի պտուղը կանանց ծննդաբերական համակարգում է, և խեղդվելու, ցավի, տագնապի նկատմամբ նրա կատաղի վերաբերմունքի միակցության մեջ£
Այդ վիճակի դրսևորումը «ճիչն» է, որպես ճիչ` տարբեր ռեգիստրներում (իմ աշխատանքներից մեկի անվանումը)£
Երկրորդ խորհրդանիշ` «Փախուստ ազատությունից»£
«Մարդը կանգնած է բնության ստրուկը դառնալու սարսափելի վտանգի առջև` միաժամանակ մնալով իր գիտակցության ներսում£ Նրան նախանշված է լինել բնության մասը և միևնույն ժամանակ լինել դրանից առանձնացված, գտնվել ոչ այնտեղ, ոչ այստեղ£ Մարդու ինքնագիտակցությունը նրան դարձրել է օտարական այս աշխարհում, նա օտարված է, մեկուսացված, պարուրված վախերով» (Էրիխ Ֆրոմ, «Փախուստ ազատությունից»)£
Այս խոսքերը զարմանալիորեն ճշգրիտ բնութագրում են մեր ոչ շատ հեռավոր անցյալի և ներկայի ռեպրեսիվ փորձը£
Կիրառվում են «կառուցողական համաձայնություն» ապահովելու հարկադրական միջոցներ, բռնությունն ու ահաբեկչությունը հակադրվում են այլախոհությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու ազատությանը£
Ներկա ուսումնասիրությունն անմիջականորեն հենվում է անձնական վերապրումների, փաստերի ճանաչման վրա£ Մարդն ապրում է ռեպրեսիվ հասարակության պայմաններում£ Ամբողջատիրական վարչակարգի զոհեր են դարձել շատերը, նրանց թվում` Մինասն ու Պարույր Սևակը£
Այսօր փոխվում են ազդելու գործիքները` մեր կեղծ-ազատա-ժողովրդավարական հասարակության մեջ պահպանելով ռեպրեսիվը` նվազագույն բարեկեցության հետ£
«Ջերմիջեցնող հաբեր կամ ժողովրդավարության ճգնաժամ». այսպես եմ ես անվանել իմ ակցիաներից մեկը£
Այսօր մեծ վստահությամբ կարելի է ասել, որ մարդու ծագումնաբանական «գեշտալտը» նրա խոցելի գոյությունն է` գումարած անհանգստությունները£ Տարբեր հոգեբանական մեխանիզմների ազդեցությամբ ցուցադրվում է, որ մարդն ապրում է «լարված հոգեբանական մղումների աշխարհում»£
Երրորդ խորհրդանիշ` «Աստծո որոնումներ»£
Ճիչը` որպես նախածննդյան կաղապար. դրա գոյությունը զուգահեռվում է «փախուստով ոչ մի տեղ», «փախուստով ազատությունից», «փախուստով դեպի ազատությունը», իսկ հուսահատության ճիչը զուգահեռվում է անհանգստությամբ` որպես էկզիստենցիալ կաղապար£
«Այստեղ և այժմ» նա չի կարողանա գոյատևել առանց Աստծո` Փրկչի, որը ներկա է իր «հատկանիշներով» և «էներգիայով», առանց «սիրո գոյի» և «միմյանց հետ գոյի»£
«Ոչինչ առավել գեղարվեստական չէ, քան մարդկանց սիրելը» (Վան Գոգի նամակներից)£ Լինելով «ստոր և անփոփոխ բնազդներով» ստրկացած` մարդն ազատում է փնտրում` տեր Աստծո առջև մեղա գալով£
Հոգու և մարմնի էքստազային ճիչն ազատության կոչ է` որպես «ազատության ճիչ», որպես մարդու ոգու բարձրագույն դրսևորում, որպես մարդկային և աստվածային ոգու նմանության միաձուլում£
2002 թ.