ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ

Սեյրանուշ Մանուկյան Հենրի Էլիբեկյանը 60-80-ական թթ. նկարիչների այն փայլուն համաստեղությունից է, որի հետ է կապված հետսարյանական հայկական արվեստի կայացումը: Նրանք մեր արվեստը ուղղորդեցին 20-րդ դարի եվրոպական և ամերիկյան գեղարվեստական ավանդույթների հունով` կարճ ժամանակամիջոցում յուրացնելով նրանց կարևորագույն նվաճումները, որոնք երկար ժամանակ «փակ» էին ամբողջատիրական համակարգի պատճառով: Ընդ որում, դա արեցին ոչ թե ընդօրինակելով, կրկնելով, այլ օրգանապես, […]