Հենրի Էլիբեկյան «Ժեստ»` ներքին ինքնազգացումն ու խորքային կառուցվածքներն արտահայտող մարմնի շարժում. «զսպված կոնֆլիկտը» խորհրդանշային ձևով արտահայտող ֆիզիոլոգիական հակազդումների ամբողջություն: «Ժեստ»` յուրատեսակ «տեքստ»: «Ժեստ»` սեփական բազմաշերտ կառուցվածք ստեղծող իրականության այլևայլ շերտերը մեկ ամբողջության մեջ միավորող նշան, խորհրդանիշ: Ռեֆլեքսիայի բնույթն ու մեխանիզմները պայմանավորվում են մարդկային հոգու խորքային շերտերում ու գաղտնարաններում թաքուն կատարվող գործունեության մի քանի ակտերի կապով: […]