Back to all Post

1972 թ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ

Հենրի Էլիբեկյան

Նկարն ունի իր ներքին օրինաչափություններն ու համակարգը, բաղկացած է յուրատեսակ ծորաններից, որոնց միջով հոսում է «ենթագիտակցական զգացողությունը»:

Զգացողությունները վեր են ածվում տարբեր ձևագոյացությունների, ուր տեղի են ունենում մշտական  «կերպարանափոխություններ»:

«Գունագեղ երևույթները», մրցակցելով, անընդհատ ոչնչանում են ու ստեղծում նոր գունային տարածքներ:

 «Գունագեղ տեսարանը»` նկարի անհրաժեշտությունը, ստեղծում է հուզական լարվածություն: Գունային լուծումները առաջացնում են տարբեր ապրումներ, զգացմունքներ և զուգորդումներ: Վերջինիս հասնում ենք հեղեղի ժայթքումով, որտեղ գույնը, նրա որակը, «բաբախումը» ձևավորվում են ենթագիտակցորեն, «ինքնամոռացման» մեջ` ստեղծելով գեղանկարչական թանձրույթ:

Նկարի շարժիչ ուժերը ներքին պրոցեսներն են` շարժումն ու ձևագոյացումը, որոնք հանդիսանում են ներքին «ես»-ի արտահայտումը:

Եթե ձեր ներքին զգացմունքները թելադրում են ինչ-որ ազդակներ, ապա պետք չէ դրանք կանոնավորել, քանզի կանոնավորումը միայն հանգեցնում է պասիվության և անհատականության կորստին:

henryelibekyan.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։