Articles

ՍՏԵՂԾԱՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՈԳՈՒ ՌԵՖԼԵՔՍԻԱ ԿԱՄ «ԺԵՍՏԸ»  ԻԲՐԵՎ ՆԿԱՐՉԻ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ

Հենրի Էլիբեկյան «Ժեստ»` ներքին ինքնազգացումն ու խորքային կառուցվածքներն արտահայտող մարմնի շարժում. «զսպված կոնֆլիկտը» խորհրդանշային ձևով արտահայտող ֆիզիոլոգիական հակազդումների ամբողջություն: «Ժեստ»` յուրատեսակ «տեքստ»: «Ժեստ»` սեփական բազմաշերտ կառուցվածք ստեղծող իրականության այլևայլ շերտերը մեկ ամբողջության մեջ միավորող նշան, խորհրդանիշ: Ռեֆլեքսիայի բնույթն ու մեխանիզմները պայմանավորվում են մարդկային հոգու խորքային շերտերում ու գաղտնարաններում թաքուն կատարվող գործունեության մի քանի ակտերի կապով: […]

ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՊԵՍ  ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ  ՓՈՐՁ

«ԹՔՈՑՆ  ԻՄ  ՀՐՈՎԱՐՏԱԿՆ Է: ԹՔՈՑ  ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՇԱԿԻՆ» ԱԿՑԻԱ Հենրի Էլիբեկյան Էպատաժի արդյունքը որպես այն տանջանքների և տառապանքների նշան, որ նկարչի դեմքին են դրոշմվում ստեղծագործելու ընթացքում£ Էպատաժի նշանները որպես տարբեր թաքնված, էզոթերիկ ազդակների բախման հետևանք£ Ծաղրածուի դիմակը տանջանքների, Տեր Աստծո, մարդկանց և խղճի առջև զղջման դաշտն է£ Ակցիան ենթադրում էր սեփական նախադրյալների իմաստավորում և հիմնավորում, և […]

1972 թ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ

Հենրի Էլիբեկյան Նկարն ունի իր ներքին օրինաչափություններն ու համակարգը, բաղկացած է յուրատեսակ ծորաններից, որոնց միջով հոսում է «ենթագիտակցական զգացողությունը»: Զգացողությունները վեր են ածվում տարբեր ձևագոյացությունների, ուր տեղի են ունենում մշտական  «կերպարանափոխություններ»: «Գունագեղ երևույթները», մրցակցելով, անընդհատ ոչնչանում են ու ստեղծում նոր գունային տարածքներ:  «Գունագեղ տեսարանը»` նկարի անհրաժեշտությունը, ստեղծում է հուզական լարվածություն: Գունային լուծումները առաջացնում են տարբեր […]

ՄԵՐ ՏՐԱԳԻԿՈՄԻԿ «ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՄ «ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ» ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մանկությունս ու պատանեկությունս անցել են Թիֆլիսում` «Հայարտանը»: Ծնվել եմ 1936 թ. հունվարին թատերական գործչի ընտանիքում: Սկզբում հայրս Պատանի հանդիսատեսի հայ թատրոնի տնօրենն ու թատերական նկարիչն էր, իսկ թատրոնի հրդեհից հետո` Հայկական դրամատիկական թատրոնի տնօրենը: Իմ բոլոր առաջին մանկական բառերին գումարվեց նաև «ֆինբաժինը»: Երվանդ պապս «կաշվի դերձակ» էր, աշխատում էր տանը, ինչը «սովետական օրենքներով» խսորեն հետապնդվում […]

ԵՍ ԿԱՐՈՂ ԷԻ ԾՆՎԱԾ ԼԻՆԵԼ ԹԱՏՐՈՆՈՒՄ…

Լիլիթ Սարգսյան 2002 թ. մայիսի 17-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածու) երևանյան մտավորականությունը կրկին հանդիպեց Հենրի Էլիբեկյանի հետ: Նրա իրականացրած նախագիծը նվիրված է թատրոնին` նկարչի խոսքերով` իր «հիվանդությանը», անդավաճան սիրուն, որին նա անդրադառնում է կրկին և կրկին` իր ոչ բուն թատերային ստեղծագործության մեջ միշտ տարբեր ձևերով մարմնավորելով թատերայնությունը: «Զրույցներ թատրոնի մասին: Տպավորություններ 3-րդ համաշխարհային […]

ԱՐԴՈՒԿՈՒՄ  ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ՈՃՈՎ  ԿԱՄ՝ «ՍԻՐԵԼ ՄԱՐԴՈՒՆ»

Լիլիթ Սարգսյան Վերջերս մեր հայրենակից, անվանի նկարիչ և վառ անհատականություն, հայ վաթսունականցի-ավանգարդիստ Հենրի Էլիբեկյանը «ուխտագնացություն» կատարեց Մոսկվայից Երևան: Նա լի էր վճռականությամբ, զինված էր անսպառ ստեղծագործական, ֆիզիկական ու հոգևոր լիցքերով` իրականացնելու համար ևս մեկ նախագիծ:  Էլիբեկյանը ոչ  միայն  ցուցադրեց իր հայտարարքը (ակցիան), այլև, չնայած երևանյան տաղտկալի տրամադրությանը և վատ եղանակին, կարողացավ «լավ օրերի» ոգով ներծծված […]

ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՀԱՎԱՏ

Սեյրանուշ Մանուկյան Դերասանի տանը բացվեց Հայաստանում և նրա սահմաններից դուրս ճանաչված նկարիչ Հենրի Էլիբեկյանի անսովոր մի ցուցահանդես: Այս ցուցահանդեսը նկարչի արձագանքն է մեր ողբերգական ժամանակին, անհավատությունից դեպի հավատ անցնելու մի կոչ, առանձնահատուկ մի նվիրում «ռեժիմի» զոհերին: Նկարիչը գտնում է պատկերման նոր միջոցներ, ձևեր և ժանրեր իր զգացմունքների, գաղափարների և պատկերացումների արտահայտման համար: Գեղանկարչությունը, գրաֆիկան , […]

ՀԱՏՎԱԾՆԵՐ  «ԳՈՒՅՆԵՐՈՎ ԹԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՌՅՈՒԾԸ» ՀՈԴՎԱԾԻՑ

Ռուբեն Անգալադյան …Նա լի է թարմությամբ և տեմպերամենտով, ինչպես վաղ պատանեկության, այնպես էլ երիտասարդ տարիներին, երբ գլխակորույս ներխուժեց արվեստ (ոչ թե մտավ, ոչ թե ցատկեց, այլ հենց ներխուժեց), ինչպես որ` կյանք: Շատերին թվում էր, որ չարաճճի է, խենթ, բայց նա` մտախոհ և խանդավառ, ագահորեն բացահայտում է կյանքը, ինքն` իրեն այս աշխարհում,  շատ չնայելով կողքերը: Ստեղծագործողի […]

ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՐ ՀԱՄԱՐ

Վարդան Ջալոյան XXI դարի սկզբին համաշխարհային արվեստում նկատվում է մոդեռնիզմի նկատմամբ հետաքրքրության աճ: Խոսում են բազմաթիվ «մոդեռնիզմներից»` Արևմտյան Մեծ Մոդեռնիզմը դիտարկելով որպես դրանցից մեկը: Խորհրդային Հայաստանի մոդեռնիզմը այն «փոքր մոդեռնիզմներից» Էր, որ իր առավելագույն արտահայտչականությանը հասավ 1960-ականների վերջին-70-ականների սկզբին: Հաջորդ տասնամյակում մշակվում էին հայտնաբերված գաղափարները, ճշգրտվում, մեկնաբանվում և ստանում հաստատութենական ձևավորում: Գրեթե կես դար հեռավորությունից […]

ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԻՈՎ

Լիլիթ Սարգսյան Հայաստանի և հետսոցիալիստական մշակութային տարածքի արդի արվեստի համայնապատկերում Հենրի էլիբեկյանը այնքան  ճանաչված և նշանակալի արվեստագետ է, որ այսօր արդեն անհրաժեշտություն է զգացվում նրա ստեղծագործությունը ներկայացնելու ժամանակակից արվեստի լայն համատեքստում: 1950-ականների կեսին – 60-ականների սկզբին նա միանգամից և անառարկելիորեն ի հայտ եկավ որպես վառ, արտասովոր, հակասական, բազմակողմանի ստեղծագործող անհատ: Ստեղծագործական ուղու ողջ ընթացքում նա […]

henryelibekyan.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։